Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Ստեփանավանի և Թալինի բաժինների ծառայողների իրականացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում հուլիսի 13-ին պարզվել է, որ 1960 թ. ծնված Ծովիկ Ա.-ն 2007 թ. օգոստոսին նախնական համաձայնության գալով ԱՄԷ Դուբայ քաղաքում գտնվող, 1963 թ. ծնված Նելլի Ն.-ի (գտնվում է հետախուզման մեջ ՀՀ քր. օր-ի 132-պ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով) հետ, ՀՀ-ում հավաքագրել և սեռական շահագործման նպատակով խաբեությամբ վերջինիս մոտ է ուղարկել 1978 թ. ծնված Սուսաննա Դ.-ին:
Վերջինս Նելլի Ն.-ի կողմից Դուբայ քաղաքում շուրջ 20 օր ենթարկվել է սեռական շահագործման:
Պարզվել է նաև, որ 2008 թ. փետրվարին, ՀՀ վերադառնալուց հետո, Սուսաննա Դ.-ին խաբեությամբ հավաքագրել և նորից Դուբայ է տեղափոխել 1987 թ. ծնված Մարգար Ն.-ն: Այնտեղ 1974 թ. ծնված Արմենուհի Պ.-ն (գտնվում է հետախուզման մեջ ՀՀ քր. օր-ի 132-պ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով) Սուսաննա Դ.-ին շուրջ 6 ամիս ենթարկել է սեռական շահագործման:
Ծովիկ Ա.-ն ս/թ հուլիսի 3-ից գտնվում է կալանքի տակ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մարգար Ն.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական գլխավոր վարչություն:
Tert.am
Социальные закладки