Показано с 1 по 3 из 3

Тема: Էրիկ / Эрик

  1. #1
    Администратор Аватар для слезинка
    Регистрация
    10.02.2007
    Сообщений
    2,845
    Thanks
    954
    Thanked 3,532 Times in 1,436 Posts
    Записей в дневнике
    9
    Музыка
    103
    Uploads
    0

    Էրիկ / Эрик

    «Շատ եմ սիրում մետրոն, մետրոյի հոտը:)»
    Այս անգամ Bravo.am-ը հարցազրույց ունեցավ երգիչ Էրիկի հետ: Էրիկը ծնվել եւ մեծացել է Թբիլիսիում, սակայն 2001 թվականին եկել է Հայաստան եւ շարունակել իր ուսումն այստեղ: Ինչպես հայտնում է ինքը` Էրիկը, սկսել է երգել 7 տարեկանից եւ անգամ այդ փոքր հասակում ունեցել է փոքրիկ մենահամերգներ: Բացի տաղանդավոր երգիչ լինելուց, Էրիկը նաեւ ջութակահար է: Այս տարի ավարտում է Երեւանի պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը: 22-ամյա Էրիկն արդեն շատ հաջողությունների է հասել իր երաժշտական գործունեության մեջ: 2006-ին, մասնակցելով «Ընծա» համահայկական մրցույթին, Էրիկն արժանացել է առաջին մրցանակի (ի դեպ, սա երգչի առաջին մրցույթն էր), ապա 2007 թվականին կրկին զբաղեցրել է առաջին հորիզոնականը, սակայն արդեն Բուլղարիայում` միջազգային «Discovery International Pop-Music Festival”-ի ժամանակ: Դրանից հետո երգիչը բավականին շատ հրավերներ ստացավ տարբեր երկրներից` Իտալիայից, Իսպանիայից, Լեհաստանից: 2009 թվականին Էրիկը թողարկեց իր առաջին ձայնասկավառակը` «Դու իմն ես» խորագրով: Բացի այդ, երգիչը նաեւ մասնակցել է «Երկու աստղ» նախագծին:



    - Էրիկ, արդեն մի քանի տարի է` հայ հանդիսատեսը ճանաչում է քեզ: Դու ունես երկրպագուների բավականին մեծ բանակ: Չե՞ս պատրաստվում մենահամերգ ունենալ:
    - Փոքրիկ մենահամերգներ ունեցել եմ վերջերս` ապրիլի 30-ին, մայիսի 1-ին եւ 2-ին Երգի պետական թատրոնում: Կարծում եմ, որ մեծ մենահամերգի համար դեռեւս անելիք ունեմ: Մենահամերգը շատ լուրջ բան է, որոշեցի սկսել փոքր համերգից եւ հասկացա, որ պահն իսկապես արդեն հասունանում է, այսինքն` մարդիկ ցանկանում են տեսնել ինձ արդեն ավելի մեծ մենահամերգով:



    - Դու ստեղծագործում ես ավելի մելոդիկ ժանրում, սակայն քո վերջին երգերից մեկի` «Քայլ առ քայլ»-ի ոճը բավականին տարբերվում էր մյուս երգերիցդ: Գուցե ցանկանում ես ոճափոխվե՞լ:
    - Այդ երգով փորձում էի ինչ-որ նոր ոճ ստանալ, ինձ թվում է` ստացվեց, ուղղակի ոչ բոլորը Հայաստանում հավանեցին, ինչը բնական եմ համարում: Օրինակ, Բուլղարիայում, երբ ես կատարեցի այդ երգը, մարդիկ ինձ մոտենում եւ ասում էին, որ երգի ոճը նորույթ է: Եվ արդեն մեկ տարի է` Բուլղարիայի ռադիոեթերում անընդհատ այն հնչում է: Սակայն շարունակում եմ ավելի ռոմանտիկ եւ մելոդիկ ոճով աշխատել, ինչի ապացույցը իմ վերջին` «Լինեմ քամի» տեսահոլովակն է, որն ինձ ուղղակի ավելի հոգեհարազատ է:
    - Փաստորեն, Էրիկը ռոմանտի՞կ անձնավորություն է: Եվ եթե այո, ապա կա՞ մեկը, ում հետ կիսում ես քո ռոմանտիկ աշխարհը:



    - Ինչ-որ չափով իհարկե ռոմանտիկ եմ, երբեմն ուզում եմ խենթություններ անել: Սակայն դեռեւս չեմ գտել իմ երկրորդ կեսին, սպասում են նրան, եւ այդ խենթ քայլերը դեռեւս առջեւում են: Հիմա իմ ընկերների հետ եմ ռոմանտիզմով զբաղվում:):
    Այնպես որ, Էրիկի հարգելի երկրպագուհիներ, նրա սիրտը դեռ զբաղված չէ, եւ, ինչպես նա է ասում, սերը չի ճանաչում ոչ տարիք, ոչ մաշկի գույն, ոչ ազգություն, սակայն մի բան բավականին կարեւոր է Էրիկի համար` իր երկրորդ կեսը անպայման պետք է քրիստոնյա լինի:



    - Միեւնույն ժամանակ, համարո՞ւմ ես քեզ բարդ մարդ, այսինքն, հե՞շտ է քեզ հետ աշխատել:
    - Վայ, ոչ, բարդ մարդ չեմ: Կարծում եմ, որ բավականին հեշտ է ինձ հետ աշխատել, իհարկե, լինում են պահեր, որ ես չեմ համաձայնում, սակայն ինձ հեշտ է համոզել եւ անհամաձայնությունն երկու րոպե է տեւում: : )

    - Կարծում եմ, կան երկրպագուհիներ, ովքեր քեզ «հանգիստ չեն տալիս»: Դեպքեր պատահո՞ւմ են:
    - Լինում է, որ զանգում են, ասենք, մինչեւ գիշերվա 4-ը, 5-ը: Բացի այդ, մի դեպք հիշեցի, այդ ժամանակ «Երկու աստղ» նախագծին էի մասնակցում, պետք է շտապ տանից դուրս գայի, չգիտեմ` ինչպես էին իմացել հասցես, բայց մուտքի մոտ մոտավորապես 30 աղջիկ ինձ էին սպասում: : ) Սակայն, իհարկե, նրանք իմ երկրպագուհիներն են, եւ ինչ-որ տեղ դա հաճելի է:



    - Իսկ պատահո՞ւմ է, որ մարդիկ բարձրաձայն արտահայտում են իրենց հակակրանքը:
    - Այո, իհարկե: Շատ է լինում, որ, ասենք, հանգիստ ինձ համար քայլում եմ, եւ ինչ-որ մեկը կամ մի քանիսը բարձր ասում են. «Յախխխք, զզվում եմ սրանից»: Շատ է պատահում, որ ես մետրո եմ նստում (շատ եմ սիրում մետրոն, մետրոյի հոտը:)), եւ մարդիկ ասում են. «Սրան նայեք, էդքան չկա, մետրոյովա գնում-գալիս»: Ամեն ինչ էլ լինում է, ուղղակի պետք է կարողանալ թեթեւ տանել այդ կարգի տհաճությունները:



    - Ի՞նչ երաժշտություն ես սիրում լսել առհասարակ, առօրյա կյանքում: Ընդհանրապես, ո՞ւմ ոճն ես հավանում:
    - Շատ սիրում եմ Ջորջ ՄքՆայթին, Դէվիդ Բիսբալին, այսինքն` մելոդիկ ոճը: Հետաքրքիր մի բան իմացա վերջերս, որ եւ Ջորջ ՄքՆայթը, եւ Դէվիդ Բիսբալը ծնվել են հունիսի 5-ին, այսինքն` իմ ծննդյան օրը: : ) Երեւի ինչ-որ վերին ուժ էլ է ինձ միավորում այդ երգիչների հետ: Բացի այդ, շատ սիրում եմ քլաբային house ոճը, անգամ վերջերս ինձ համար սարքավորումներ եմ գնել, ցանկանում եմ սովորել որպես ակումբային երգերի գործիքավորող, ուղղակի որպես հոբբի:
    - Իսկ հայ աստղերին լսո՞ւմ ես:
    - Դե իհարկե, ես անգամ պարտավոր եմ, քանի որ իմ կոլեգաներն են: Չեմ կարող ասել, որ շատ եմ լսում, բայց կան շատ երգիչներ, ում երգացանկում ես գտել եմ ինձ համար հոգեհարազատ երգեր: Օրինակ, հիմա հիշեցի Տիգրան Պետրոսյանի «Ում» երգը: (երգում է) : )



    - Իսկ ի՞նչ ոճ ես նախընտրում հագուստում:
    - Ավելի շատ սպորտային, քանի որ ես բավականին աշխույժ մարդ եմ, շատ եմ սիրում քայլել, բացի այդ, ինձ այդ ոճն ավելի հոգեհարազատ է, սակայն երբեմն, իհարկե, պետք է ավելի դասական տեսք ունենալ, այդ դեպքում փորձում եմ էքսպերիմենտներ անել եւ համադրել երկու ոճերը: : )
    - Էրիկ, իսկ սպորտով զբաղվո՞ւմ ես:
    - Մի ժամանակ ֆուտբոլով էի զբաղվում: Իմ եղբայրը ֆուտբոլիստ է եւ, բացի այդ, երաժիշտ է, տամ-տամ է լավ նվագում, Վրաստանում է ապրում: Իր հետ միասին ֆուտբոլի եմ գնացել մոտ 2 տարի, բայց չէի հասցնում համատեղել համ երգը, համ ջութակը, համ էլ ֆուտբոլը, եւ այդ պատճառով թողեցի ֆուտբոլը: Սակայն շատ եմ սիրում այդ խաղը: Սիրածս թիմը «Բարսա»-ն է: Իսկ սիրածս ֆուտբոլիստը` Թիերի Անրին:




    Զրույցի վերջում Էրիկը նշեց, որ մոտ ապագայում նոր տեսահոլովակներով է հանդես գալու, այնպես որ, մաղթենք Էրիկին նորանոր հաջողություններ եւ սպասենք ավելիին… : )
    Զրուցեց Աննա Զիլֆուղարյանը /Bravo.am/
    Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/



    нравится мне этот парень ) хорошо поет, и как армяне говорят "кахцр арун уни" ))

  2. #2
    Администратор Аватар для слезинка
    Регистрация
    10.02.2007
    Сообщений
    2,845
    Thanks
    954
    Thanked 3,532 Times in 1,436 Posts
    Записей в дневнике
    9
    Музыка
    103
    Uploads
    0
    Цитата Сообщение от слезинка Посмотреть сообщение
    «Յախխխք, զզվում եմ սրանից»
    Цитата Сообщение от слезинка Посмотреть сообщение
    «Սրան նայեք, էդքան չկա, մետրոյովա գնում-գալիս»:
    lavn en eli hayere ))

  3. #3
    Счастье Аватар для FELICE
    Регистрация
    14.04.2007
    Адрес
    Ереван
    Сообщений
    11,455
    Thanks
    11,468
    Thanked 14,075 Times in 6,541 Posts
    Музыка
    403
    Uploads
    39
    на взъерошенного воробья похож
    В роднике твоих глаз
    и виселица, и висельник, и веревка(с)

Информация о теме

Пользователи, просматривающие эту тему

Эту тему просматривают: 1 (пользователей: 0 , гостей: 1)

Метки этой темы

Социальные закладки

Социальные закладки

Ваши права

  • Вы не можете создавать новые темы
  • Вы не можете отвечать в темах
  • Вы не можете прикреплять вложения
  • Вы не можете редактировать свои сообщения
  •