«Աշխարհի նոր կարգ»-ի գաղտնի ուսմունքը
Մասոնների մեծամասնությունը չգիտի իր կազմակերպության թաքուն ծրագրերի մասին: Իմ խոսակցությունների ընթացքում ես իսկապես համոզվեցի, որ նրանք մասոնության էությունը չգիտեն: Խնդրում եմ այս խաբված մարդկանց ներողամտությամբ վերաբերվել: Մենք բոլորս էլ հանցանք ունեցել ենք:
Ամիսներ պետք են Կարգը ճիշտ եւ լավ հասկանալու համար: Եթե անդամ չես, գաղտնի գրքերը չես կարող ունենալ, իսկ անդամներից շատ քչերը ժամանակ են տրամադրում ուսմունքը քննելու համար: Ոմանք 30 տարի անդամակցել են օթյակին, բայց մեկ ժամ չեն տրամադրել գրականությունն ուսումնասիրելու համար: Այդպիսիներին օգնելու համար ես պատրաստեցի հետեւյալ ամփոփ մասոնական սկզբունքները:
Մասոնական աստվածաբանությունը
1986-ին, հեռատեսիլի մի հաղորդավար խնդրում է ազատ մասոնությունն ուսումնասիրող մի զույգից, գրել Ամերիկայի 50 մեծ օթյակներին՝ իմանալու համար թե մասոնական ո՞ր գրքերը լավագույն ձեւով են ներկայացնում ազատ մասոնության հավատալիքները:
Մեծ օթյակներից 25-ը պատասխանում են: Ըստ Մեծ վարպետների՝ հետեւյալ գրքերն են հանձնարարվում. «Մասոնական հանրագիտարանը» (Հենրի Վիլսոն Քոյլ), «Շինարարները» (Ժոզեֆ Ֆորդ Նյուտոն), «Ազատ մասոնության հանրագիտարանը» (Ալբերտ Կ. ՄակՔեյ), «Ծանոթացնել ազատ մասոնությունը» (Կարլ Հ. Կլոդի), «Նոր մասոնը» (Հ. Լ. Հեյվուդ), «Մասոնական ուղեգիրք» (Ալֆոնս Քերզ), «Ազատ մասոնության պատմությունը» (Ռոբերտ Ֆ. Գուլդ), «Ճարտարությունը եւ նրա խորհուրդը» (Ալան Ե. Ռոբերտս), «Բարոյականություն եւ ուսմունք» (Ալբերտ Փայք) եւ մի քանի հարգված մասոն հեղինակներ, ինչպես Մանլի Փ. Հոլ, Կ. Ստայնմեց, Թոմաս Սմիթ Վեբ, Լուիս Լ. Ուիլյամզ:
Քանի որ այս գրքերն են ազատ մասոն ղեկավարների կողմից հանձնարարված աղբյուրները, արդար է, որ մասոնական աստվածաբանությունը քննենք այս գրքերից օգտվելով: Գլխավոր փաստաթուղթը պիտի լինի Ալբերտ Փայքի «Բարոյականություն եւ ուսմունք»-ը, որովհետեւ գիրքը կարելի է գտնել մասոնական բոլոր գրադարաններում: Մասոնները կարող են այս տեղեկություններն ստուգել:
Սկսենք հետեւյալով. ԱԶԱՏ ՄԱՍՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՈՆ Է!
«Յուրաքանչյուր մասոնական օթյակ կրոնի տաճար է, իսկ ուսուցումները կրոնի հրահանգ են» («Բարոյականություն եւ ուսմունք», էջ 213):
«Նա (Մասոնությունը) տիեզերական, հավիտենական, անհեղլի կրոն է, որը Աստված է սերմանել մարդոց սրտում:
Որեւէ հանգանակ չի կարող երկար ապրել եթե կառուցված չէ այս հիմքի վրա» (նույնը, էջ 219):
Փայքը շարունակում է նկարագրել ազատ մասոնությունը հետեւյալ բառերով.
«Նա փիլիսոփայական եւ կրոնական ճշմարտությունների խնամակալն ու ավանդապահն է, որ թեեւ անծանոթ է աշխարհին, սակայն փոխանցվել է սերնդից սերունդ՝ միախմբելով խորհրդապատկերը, խորհրդանշանն ու այլաբանությունները» (նույնը, էջ 210):
Մասոնությունը
հակաքրիստոս է
Մասոնական աղոթքներում զեղչված է Հիսուսի անունը:
Հիսուսի անունով աղոթելը հակառակ է մասոնության տիեզերականության (Պենսիլվանիայի Մեծ օթյակ):
«Ուսուցիչները, նույնիսկ քրիստոնեական, ընդհանրապես տգետ են եւ չգիտեն իրենց ուսուցածի ճիշտ իմաստը:
Սուրբ գիրքը աշխարհի ամենից ընդհանրացած գիրքն է, բայց անհասկանալի է շատերի համար: Սուրբ գիրքը իր բոլոր այլաբանություններով ամբողջական չէ, նա հրեաների գիտական կրոնն է: Մովսեսի եւ մարգարեների ուսմունքը, հար ու նման եգիպտականին, շղարշված է: Հրեական գրքերը գրվել են ավանդությունը պահպանելու համար... դպրոցական գրքերի նման... Իսկական գաղտնիքն ու ավանդական փիլիսոփայությունը գրվել են հետո ու դեռեւս թափանցիկ չեն: Ուստի ծնվել է երկրորդ Սբ. գիրքը* . արտառոց հրեշ՝ կոչում են քրիստոնյաները, կոթող՝ կոչում են գիտակները: Նա ամեն ինչ է, փիլիսոփայի հանճարն ու կրոնը միացել են նրանում, նա մի ադամանդ է՝ կոշտ, սեւ քարի մեջ» («Բարոյականություն եւ ուսմունք», էջ 745):
«Բոլոր վարդապետությունները ծնվել են Կաբբալայից... Մասոնական գաղտնիքների ու խորհրդանշանների համար Կաբբալային ենք պարտական: Միայն Կաբբալան կարող է միացնել Տիեզերական դատողությունն ու Աստուծո խոսքը... Միայն նա կարող է համաձայնեցնել Պատճառն ու Հավատը, Ուժն ու Ազատությունը, Գիտությունն ու Խորհրդավորը: Նա ունի Ներկայի, Անցյալի ու Ապագայի բանալին» (նույնը, էջ 744):
Ներշնչման աղբյուրը
«Լուցիֆեր, Լուսակիրը ... Լուցիֆեր, Առավոտի զավակը: Նա է Լույս բերողը ... Չկասկածեք» («Բարոյականություն եւ ուսմունք», էջ 321):
Հիմնական ուսմունքը
Ազատ մասոնության համաստվածյան ուսմունքը բացատրվում է 1889թ. հուլիսի 14-ին Փայքի՝ աշխարհի 23 գերագույն խորհուրդներին հղած «Հրահանգներում»: Նա գրում է.
«Ինչպե՞ս թե Լուցիֆերը աստված չէ, հապա Ադոնայն է աստված, որի արարքները փաստում են իր անգթությունը, նենգությունն ու մարդատյացությունը, գիտության դեմ վանողականությունը: Պարզ է, որ սատանան եւ իր քահանաները պիտի զրպարտեն Լուցիֆերին: Այո, Լուցիֆերը աստված է եւ, դժբախտաբար, Ադոնայն էլ մեկ այլ աստված է»:
«Քրիստոնեական ուսմունքը հերետիկոսություն է. ճիշտ ու մաքուր փիլիսոփայական կրոնը Լուցիֆերինն է, Ադոնային հավասարը: Սակայն Լուցիֆերը՝ լույսի Աստվածը, բարության Աստվածը պայքարում է հանուն մարդկության՝ Ադոնայի դեմ, որ Խավարի ու Չարի աստվածն է: Այդ ուսմունքն ամբողջությամբ հերետիկոսություն է»:
Սովորեցնում է Տիեզերականություն
«Նոր դար»-ի եւ ազատ մասոնության գլխավոր բնաբանը տիեզերականությունն է, այսինքն՝ աշխարհի կրոնները միավորել: Ազատ մասոնության համար՝ Հիսուս Քրիստոսը Աստուծո Որդին չէ, այլ՝ պարզ հոգեւոր վարպետ՝ ինչպես Բուդդան, Մուհամմեդը կամ որեւէ այլ կրոնի ղեկավար:
«Մասոնությունը մի կրոն է, ուր բոլորը միանում են եւ նույն հավատքն ունեն: Եթե մասոնությունը միայն քրիստոնեական հաստատություն լիներ, հրեան, մուսուլմանը, բրահմինը եւ բուդդայականը պիտի չկարողանային օգտվել նրա լուսավորությունից ... եւ պարծենալ նրա տիեզերականությամբ»: «Մասոնությունը, որի խորանի շուրջ հավաքվում են քրիստոնյան, հրեան, մուսուլմանն ու բրահմինը, նաեւ Կոնֆուցիուսի ու Զրադաշտի հետեւորդը, եւ եղբայրաբար աղոթում են մի Աստուծո, որ բոլոր Բահաղներից վեր է»:
«Հրեաներից բաղկացած օթյակում խորանի վրա Հին Կտակարանն են դնում, թուրք ազատ մասոնը Ղուրանը կարող է օգտագործել, իսկ բրահմինը՝ իր Վեդան, որ մասոնականության տեսակետից պարփակում է նույն գաղափարը: Աստվածային կամքը պիտի հայտնվի բոլորինե (ՄակՔեյի «Ազատ մասոնության հանրագիտարան», էջ 133):
Մարդի աստվածացումը
Մասոնների խորհրդանշաններից մեկը աստիճանն է, որն օգտագործվում է խորհրդազգայնության համար, կոչվում է առաջդիմության խորհրդանշան եւ ներկայացնում է մասոնների երրորդությունը՝ հավատք, հույս եւ բարեգործություն, որ միջոց է երկրից դրախտ գնալու:
Մասոնությունը պարզապես Խաբեություն է:
Պատվական անհատներ մասոնություն են ընդունվել կարծելով, թե քրիստոնեական հաստատություն է: Այդ է փաստում հետեւյալը.
«Ճշմարտությունները ժամանակավոր ճշմարտություններ են, հավիտենական ճշմարտություն չկա («Բարոյականություն եւ ուսմունք», էջ 39) եւ հրահանգ՝ կույր հնազանդությամբ ընդունելու այս «ժամանակավորե ճշմարտություններըե:
«Մասոնի առաջին պարտականությունն է հնազանդվել Վարպետի հրահանգներին... Ազատ մասոնությունը ավելի զինվորական, քան քաղաքական կազմակերպություն է» (ՄակՔեյի «Ազատ մասոնության հանրագիտարան», էջ 525):
Մասոնը կուրորեն երդվում է հնազանդվել, բացարձակապես անգիտակ, թե ի՞նչ բանի: Առաջին աստիճանին անդամակցելիս, հետեւյալ երդումն են տալիս.
«Ես հանդիսավորապես եւ անկեղծորեն խոստանում եմ եւ երդվում առանց երկդիմության, մտային վերապահության կամ որեւէ հնարքի հնազանդվել եւ ընդունել բոլոր հրահանգներն ու ուսուցումները: Եթե սխալվեմ՝ կոկորդս կտրեք ու ինձ թաղեք ծանծաղ ջրում, ուր օրական մակընթացություն եւ տեղատվություն է տեղի ունենում: Ուստի Աստված թող օգնի ինձ կատարելու իմ խոստումըե (Հրամանատար Վիլյամ Մորգան, «Ազատ մասոնության մեկնությունները», էջ 21): Յուրաքանչյուր աստիճան ունի իրեն հատուկ երդումը. որքան աստիճանը բարձրանում է, երդումն այնքան խստանում է: Երդումները գրվել են 1820 թվականին: Այսօր նույնն են, ոչ մի բան չի փոխվել: Շատ քչեր կարողացել են խույս տալ կազմակերպությունից ու բացահայտել նրա նպատակները:
Հրամանատար Վիլյամ Մորգանը (Նյու Յորք) երեսուն տարի եղել է մասոն, ապա գրել է «Ազատ մասոնության մեկնությունները» գիրքը, ուր բացահայտում է Մասոնական կարգի գաղտնի ծեսերն ու երդումները: Այդ բացահայտումները արժեցել են նրա կյանքը: Երբ հայտնի է դառնում, որ Մորգանը ուզում է գիրք հրատարակել, մասոն ղեկավարությունը գործի է անցնում: Մորգանին առեւանգում են, եւ 1826 թ. սեպտեմբերին մի խումբ մասոններ նրան խեղդում են Նիագարա գետում: Հրատարակչին էլ առեւանգում են, բայց ժողովրդի ճնշման տակ ազատ են արձակում: Գիրքը լույս է տեսնում 1827թ.-ին: Ազատ մասոնությունը դիմել է զանազան պատճառաբանությունների եւ ձեւերի՝ իրեն անպարտ համարելու այս ոճրից: Սակայն, արեւելյան նահանգները մոլեգնել էին: Հաջորդ տասնամյակում 45 հազար մասոններ լքում են օթյակները: Շատեր Եղբայրությունն ընդունել էին անգիտակցաբար, բայց նրա էությունը հասկանալուց հետո, ընդվզելով, լքել էին Կարգը: ԱՄՆ-ի մի շարք նահանգներ ազատ մասոնությանը դատապարտել են: Սերունդներ եկել են ու անցել. յուրաքանչյուր սերունդ զգուշացրել է Ամերիկային ու աշխարհին: Այսօր փորձում են փաստել, թե իբր նա 18-րդ դարու Կարգը չէ: Տեսնենք թե այսօր ինչ են անում:
Մասոնական Հյուսիսային իրավասության Գերագույն խորհրդի օրգան «Նորթըրն լայթ»-ի («Հյուսիսային լույս» - խմբ.) 1987 թ. փետրվարի համարում 33-րդ աստիճանի մասոն Լուիս Լ. Ուիլյամզը գրում է. «Տիեզերականություն չի նշանակում քրիստոնեություն: Որոշ մասոններ այդպես են կարծում... Աշխատանք է տարվում մասոնությունից քրիստոնեական արտահայտություններն անջատելու ուղղությամբ»:


Ответить с цитированием

Социальные закладки