Показано с 1 по 5 из 5

Тема: Մի քիչ Լեւոնից

Древовидный режим

  1. #1
    Администратор Аватар для слезинка
    Регистрация
    10.02.2007
    Сообщений
    2,845
    Thanks
    954
    Thanked 3,532 Times in 1,436 Posts
    Записей в дневнике
    9
    Музыка
    103
    Uploads
    0

    Радость Մի քիչ Լեւոնից

    Մի քիչ Լեւոնից գրեմ, որ բլոգումս բազառ բացվի

    Էս ազգը իրականում խփնված է Լեւոնի վրա:
    -Բա լեւոնենք ի՞նչ են մտածում
    - Տեսա՞ր Լեւոնը լռում ա, էլի գնաց տուն
    -Տեսա՞ր Լեւոնը բան չկարողացավ անել…..
    Լավ, եթե էդ հարցերը այսպես կոչված լեւոնականներն ասեին, գոնե պարզ կարող էր լինել, բայց մնացածները, ու մանավանդ ակտիվ հակալեւոնականներն ի՞նչ են ուզում: Է, եթե ձեր ասածով ա, ձեզ ավելի լավ չի՞: Բայց նոր չի նկատված, որ «հակալեւոնականներ»-ի կյանքի իսկական իմաստը Լեւոնն ա, եւ Լեւոնի իսկական վկաները, լեւոնամալությամբ տառապողցները, Լեւոնին գերբնական բոլոր հնարավոր հատկությունները վերագրողը առաջին, ու իմ համոզմամբ նաեւ վերջին հերթին հենց իրանք են: Բայց ասածս էսօր էդ չի` էդ շատ եմ ասել:
    Լեւոնական, հակալեւոնական, չեզոք` ազգի կեսը, կամ կեսից շատը կենտրոնացած ա Լեւոնի վրա: Մեկը հարցնի ո՞վ ա էդ Լեւոնը: Ասենք մի հատ արտասահմանցու, որ փորձես պատմես, ո՞վ ա Լեւոնը, ինչի՞ են բոլորը նրանից ինչ որ բան սպասում, եւ առաջին հերթին նրանք, ով նրան ատում են, այսինքն խորը էմոցիոնալ կապվածություն ունեն նրա հետ, բայց հակառակ` մինուս նշանով: Լեւոնը 63 տարեկան մարդ ա: Դրանով շատ բան ա ասված:
    Դա նշանակում ա, որ Լեւոնը իր կյանքում ինչ որ անի կամ չանի, դա արդեն այսպես ասած բոնուս ա` հավելում ա: Լեւոնը ինչ որ արել կամ չի արել, կներեք կալամբուրի համար` արդեն արել ա ու չի արել: Եթե էլի մի բան անի` լավ ա, եթե չանի, իրանից մեծ հաշվով ոչ ոք իրավունք չունի հարցնելու` թե ինչի՞ չարեցիր: Ամոթը Լեւոնի անել-չանելը չի: Ամոթն էն կլինի, որ էսօրվա 30-40 տարեկանը մի բան անելու փոխարեն հարցնի` բա Լեւոնը ի՞նչ ա անում: Ու կարեւոր չի էդ հարցը տալուց ինչ դեմքի արտահայոտւոթյուն ունի` հարգալից, սպասողական, թախծոտ, իրոնիկ, չարախնդացող թե՞ ինչ: Կարեւորը, որ էդ հարցով ասում ա` պապան Լեւոնն ա: Լավ պապա յա, կամ վատ պապա յա, բայց պապա յա:
    Չէ, 63 տարեկանը վատ տարիք չի: Ասենք Շիմոն Պերեսը 85 տարեկան ա, ու Իսրաելում ինչքան պաշտոն կա վարչապետից, մինչեւ ինչ որ անկապ վարչության պետ զբաղեցրել ա, հիմա էլ Իսրաելի նախագահ ա: Բայց ամեն դեպքում էսօրվա համար պատասխան տվողը Լեւոնն ու իրա սերունդը չի:
    Պա՜հ, էդ ի՞նչ ա արել, որ ձեր Լեւոնը: (Անձի պաշտամունք չեմ սիրում, ու չեմ ընդունում, Տեր-Պետրոսյանին էլ միշտ կոչ եմ անում վերաբերվել զուտ ռացիոնալ, այլ ոչ թե որպես անթերի հանճարի, կամ որպես չարակամ դեւի, բայց ի հեճուկս էդ բոլոր «ձեր Լեւոնը» ասողների ու Լեւոնին մինուսով սիրահարվածների ուզում եմ գոռամ` հա իմ Լեւոնը, հա նկարն էլ դեսքթոփիս դրած ա, չնայած իրականում դրած չի, իրականում դեսքթոփիս Հայաստանի հետ ոչ մի կապ չունեցող գերմանական գեներալ-ֆելդմարշալ ֆոն Ռունդշթեթի նկարն ա, որտեվ ես պրուսական ազնվակականներին մանկուց եմ սիրում): Ի՛նչ ա արել, կամ չի արել, ի՛նչն ա ճիշտ էղել, ի՛նչը սխալ դա մի այլ` շատ երկար խոսակցության հարց ա: Բայց կարող եմ հանգիստ ասել, թե «օբշիյ իտոգ» Լեւոնի մասին ինչ են գրելու մի հարյուր տարի հետո հանրագիտարաններում եւ պատմության դասագրքերում, երբ Լեւոնին հանուն կամ դեմ լինելը ոչ մեկի տանձին չի լինելու: Գրելու են սենց մի բան. Հայաստանի առաջին նախագահն էր, որի օրոք Հայաստանը շրջափակման պայմաններում հաղթեց ծանր պատերազմում, եւ տարածքային ձեռքբներումներ ունեցավ առաջին անգամ Կիլիկիայի ծաղկուն շրջանից հետո: Արդար ա սա թե չէ՞, դուր ա գալիս ինձ կամ ինչ որ մեկին, թե չէ՞, 100 տարի հետո ոչ ոք չի խորանալու բացի նեղ մասնագետներից:
    Սրան գումարած Լեւոնի 2007-2008 բոնուսը, որի փուլը դեռ չի ավարտվել: Եթե նույնիսկ Լեւոնը 90-ականներին բացի սխալներից ոչինչ չի արել, միայն 2008-ի 10 փետրվարյան օրերի համար նրա բոլոր սխալները կարելի է մոռանալ: Որտեւ, էլի եթե «օբշիյ իտոգ» վերցնենք` նա այնպիսի քաղաքացիական մոբիլիզացիա կատարեց, որի արդյունքները դեռ վաղ ա վերջնական գնահատել, ու որոնք դեռ հաստատ պտուղ են տալու, եւ բացի էդ նա Հայաստանը գոնե մի 2-3 տարով Թուրքմենիայի կամ Ալիեւստանի վերածվելու ճակատագրից փրկեց: Ու մենակ սրա համար, ես անձամբ արդեն թքած ունեմ, թե ինչ ա արել, կամ չի արել Լեւոնը մինչեւ էդ` 96-ով, 95-ով, ու իրա կեչուպ-մայանեզով (օ՜, ինչպիսի վայնասուն ա բարձրանալու հիմա, բա ոնց, 96-թիվը, մարդ կա մինչեւ հիմա 96-թվին ա ապրում, ոնց որ մարդ կա, որ գնում բանակ ծառայում ա, ու հետո իրա սաղ կյանքի իմաստը դառնում ա բանակում ծառայելուց պատմելը): Եթե մեկը մոռացել ա, թող հիշի, որ եթե 2007-ի վերջին ու 2008-ի սկզբին չլիներ էն, ինչ էղավ, ապա Սերժը առանց պրոբլեմ դառնալու էր ամենայն հայոց թուրքմենբաշի, ու մենք հիմա լրիվ այլ հարցեր էինք քննարկելու, ու չէր լինի այն ակտիվ, թեկուզ բանավիճող, ու թեկուզ շատ սուր բանավիճող հասարակակն ֆոնը, որն այսօր կա: Լինելու էր ճահիճ, հոգնած վիճակ, ու անկապ բռբռոց, չնայած բոլորն իրար սիրելու էին: Նույնիսկ իշխանամետ թերթերը չէին իմանալու ինչի մասին գրեին, ինչով իրենց կյանքը իմաստավորեին:
    Հիմա, ի՞նչ: Ենթադրենք Լեւոնը շատ լավն ա, կամ շատ վատն ա: Ի՞նչ ա փոխվում դրանից: Ոչի՛նչ: Որտեւ, անհեթեթ ա. երբ ամբողջ մի ազգ բաժանվել ա Լեւնոի ուզողների ու չուզողների, ու սպասում ա, թե էդ 60-անց մարդը ինչ կանի, իսկ սպասելու ընթացքում իրար քրֆում ա: Ով կարա, թող ավելի լավ անի: Ես չեմ ասում, որ պարտադիր, ասենք հեղափոխություն անի, կամ դառնա ընդհատակյա գործիչ: Թող ամեն մեկը իրա տեղումմի բան անի, իրա ուժերի չափով, որն իր կարծիքով նպաստում ա հասարակությունը ակտիվ պահելուն, շարժ ապահովելուն, Թուրքմենիայի հեռանկարը խափանելուն: Թող դա անի քրֆելով Լեւոնին, Նիկոլին, Պողոսին, Պետրոսին, տողերիս հեղինակին` նշանակություն չունի: Թող ավելի լավ անի էն, ինչը իրա կարծիքով չեն արել մյուսները: Ամեն դեպքում ավելի լավ ա, քան հարցնել` բա Լեւոնն ի՞նչ ա անում, բա Կոնգրեսում ի՞նչ են մտածում, արա բա տեսա՜ր սրանց….: Էլի եմ կրկնում ամոթ չի լինի, եթե պարզվի, որ 63-ամյա Լեւոնը ինչ որ բան չկարողացավ անել, ամոթ կլինի, որ ասեն` սրանք էն սերունդն են, որոնց գլխին Մուկը կրթության մասին քարոզ էր կարդում (չիմացողների ասեմ, որ Մուկը էսօր հեռուստացույցով հենց դա էլ անում էր` թղքով կարդում էր, թե ինչ լավ բան ա կրթությունը, ու մենք ինչ պիտի անենք դրա հետ): Ու լավ էր անում, որտեւ իրանք արժանի էին, որ կրթության մասին իրենց հենց Մուկը պատմի….:

    Հրանտ

    прочитала блог Гранта, решила поделиться с вами

  2. The Following User Says Thank You to слезинка For This Useful Post:

    Jack (04.03.2009)

Информация о теме

Пользователи, просматривающие эту тему

Эту тему просматривают: 1 (пользователей: 0 , гостей: 1)

Социальные закладки

Социальные закладки

Ваши права

  • Вы не можете создавать новые темы
  • Вы не можете отвечать в темах
  • Вы не можете прикреплять вложения
  • Вы не можете редактировать свои сообщения
  •