Джан спасибо, а есть слова песни Севак "Намак"?
Джан спасибо, а есть слова песни Севак "Намак"?
http://forum.sirumem.com/downloads.php?do=file&id=1006
Вроде читает сам Севакочень красиво...
Последний раз редактировалось Liamand; 01.11.2007 в 21:44.
Не позволяйте шуму чужих мнений перебить ваш внутреннийголос.
Спасибо большое. Не получалось у меня никак найти![]()
Ես օգնեցի բոլորին
[YT]qda0BARhKbM[/YT]
Мы с тобой - одной крови (с) Азат.
Вы знаете Роба, который был Бед, но оказался Бад?
1.Ուշացած իմ Սեր
Դու տեսնու՞մ ես հիմա, իմ սիրելի~,
Թե մեզ ու~ր հասցըրեց քո ուշացած սերը,
Քո ուշացա՛ծ սերը,
Դու չուշացա~ծ իմ սեր:
Կշտամբանքի խոսքեր ես չեմ ուզում ասել:
Բայց դու ո՞նց թույլ տվիր,
Որ նա՛ դառնա տերըդ,
Ում դու չէիր սիրում
Եվ ում համար
Չէին դողում շրթերդ` ինչպես հիմա,
Չէին շողում աչքերդ` ինչպես հիմա,
Ինչպես հիմա` կուրծքըդ չէր տըրոփում կրքով:
Ինչպե՞ս դու քանդեցիր տունըդ քո իսկ ձեռքով:
Զուր մի՛ արդարանա:
Սիրո հարցում
Չի~ ճանաչում կյանքը արդարացում:
Զուր մի՛ ասա,թե դու
Բոլորովին անփորձ աղջիկ էիր այնժամ,-
Սե~րը,ո՛չ, չի զգում փորձի կարիք:
Մի՛ մտածիր իզուր,
Թե կյանքն ինքը քեզ հետ իբըր վարվեց դաժան,-
Կյանքը չի~ բաժանում չարիք-բարիք:
Եվ մի՛ կարծիր իզուր,
Թե չբերեց բախտըդ:
Բախտ բերելըս ո~րն է,
Նրան ձե՛ռք են բերում…
2.
Եվ այսպես է լինում.
Նրբության տեղ` սիրով
Ոմանք նուրբ մետաքս են գերադասում հաճախ:
Եվ այսպես է լինում.
Տաքության տեղ սիրո
Ոմանք տաք մուշտակն են գերադասում հաճախ:
Ո՞ր հիմարը կասի,թե վատ բան է
Բարձըր աստիճանը,
Փողով լի գրպանը,
Եթե …սիրո հարցում շիրիմ չէ գրպանը:
Երախտապա~րտ եմ ես դատարկ իմ գրպանին.
Թե չէ, ի՛նչ իմանաս, աստվա~ծ չանի,
Չէ՞ որ կարող էր նա ինձ էլ գւցե
Ուրիշների հիմար դրության մեջ գցել.
Կարող էին, այո՛, կարող էին ինձ է՛լ
«Աղվես»-ի տեղ իրենց ուսին գցել.
Իբրև մուշտակ` կրել.
Իբրև ոսկե քորոց` կրծքին խրել:
Չէին կարո՞ղ:
Ի՞նչ է,
Նրանք` հետիոտըն,
Իսկ ես ձիավո՞ր եմ,
Նրանք` կլոր զրո,
Իսկ ես միավո՞ր եմ:
Ախ, չէ~. կարո՛ղ էին,
Որովհետև կյանքում
Մեծագույնը մեծին միշտ հաղթում է:
Իսկ շատերի համար, անշուշտ, սրտից մեծ է
Կահավորված-կարգին-շքեղ տունը:
Ախ, չէ~. կարո՛ղ էին,
Որովհետև կյանքում
Թեպետ հաղթությունը միշտ նորինն է,
Սակայն հինն էլ կյանքում
Նրանով է կանգուն,
Նրանով է զորեղ,
Որ նա հին է:
Իսկ «քաղքենի» կոչումն այնքան է հին կյանքում,
Որքան… ինքը կինը:
Բայց արտաքուստ քեզ պես
Ու քեզ նման կարծես
Նույն այդ կինը
Անհունորեն քեզնից և տարբեր է այնպես,
Ինչպես նկարներից` «նեգատիվը»:
Եվ ինձ համար բախտ է,
Մեծ պատիվ է,
Որ դու ուրի~շ կին ես,
Իմ անգի՛նըս,
Որ հեռու ես ամեն մի քաղքենուց,
Ինչպես պղտոր ջուրը` կարմիր գինուց…
es menak mi masn a:smile:
Мася (17.09.2009)
Քո խակ սերը...
[YT]n13SsPOVVKU&feature=related[/YT]
Мы с тобой - одной крови (с) Азат.
Вы знаете Роба, который был Бед, но оказался Бад?
ԴՈՒ
[YT]dDClwwkhdBE&feature=related[/YT]
.
Мы с тобой - одной крови (с) Азат.
Вы знаете Роба, который был Бед, но оказался Бад?
Эту тему просматривают: 1 (пользователей: 0 , гостей: 1)
Социальные закладки