Klass...brat_eu...Skripachka Anush Nikoghosyan by Facebook...
Klass...brat_eu...Skripachka Anush Nikoghosyan by Facebook...
By The Way...
Naira Zohrabyan...«Եթե մենք ուզում ենք, որ նման երևույթները կանխվեն, պետք է մեր ներսը նայենք ու հասկանանք՝ ինչ կարող էինք անել, որ չենք արել։ Ընդհանրապես պարոն Նալբանդյանը տեղյա՞կ է, թե ինչով են զբաղված Եվրոպայում մեր որոշ դեսպաններ։ Իմ տպավորությամբ, մեր դեսպանության որոշ ներկայացուցիչներ խորապես սխալ են հասկանում ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի գերակայությունները։ Նրանց թվում է այդ գերակայությունը՝ երկու միջոցառում է. ապրիլի 24–ին լացակումած տեսքով կանգնել Ցեղասպանության որևէ հուշակոթողի կողքը սփյուռքի տվյալ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ և մեկ էլ՝ սեպտեմբերի 21–ին Անկախության ֆուրշետ անել։ Մնացածի մասին չխոսեմ, նրանցից շատերն ընդհանրապես զբաղված են օդանավակայան գալ գնալով ու Երևանից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներին դիմավորելով»,– ասել է Նաիրա Զոհրաբյանը։
By The Way...
By Facebook ... Yerevan 1962. Kaskade...
By The Way...
Dio (01.05.2013)
Կարեն Թումանյան... http://freecritik.livejournal.com/12633.html
By The Way...
brat_eu...Vaxecac vijakum e Nemec Rubon...http://www.1in.am/arm/armenia_interview_110775.html
By The Way...
Ռուբեն Հայրապետյանը մեղադրում է Գագիկ Ծառուկյանին. աղմկահարույց հարցազրույց
08.09.2012 | Ռուբեն Հայրապետյանը օգոստոսի 11-ին «Նուվել դ’Արմենի» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպից հետո իր տան մոտ զանգվածային ակցիաներ է իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
- Լսեք, ես ազնվորեն որոշել էի այս մոմավառությանը միանալ իրենց: Միանում էի իրենց, ասեի… գոնե ինչ-ինչ… գալու էի, ասեի. «Լսեք, դուք ձեր հարազատների գերեզմանների տեղը չգիտեք էլ… բայց, այնուամենայնիվ, ես միանում եմ ձեզ, ես էլ եմ դատապարտում»: Բայց քսան օր առաջ խումբ են ստեղծել, թե ինձ պիտի սնանկացնեն: Դա ո՞նց հասկանանք : Ինչո՞ւ եք ուզում ինձ սնանկացնել: Ես ուզում եմ հասկանալ: Արդարությո՞ւն եք ուզում : Բայց ի՞նչ է նշանակում իրենց էդ ձևը: Երվանդ Մանարյան… Լևոնի շնիկն է: Բիձա, նորմալ մարդ է, տարիքն առել է… Մանարյանն է: Ասում է՝ «Նեմեցը մարդասպան է»: Ինչո՞ւ: Լևոն ջան, դու որ սպանեցիր, գցեցիր Վանոյի վրա, Վանոն մինչև հիմա… Ի տարբերություն նրա, ես ինչ որ արել եմ իմ կյանքում… եղել է… բաներ եմ արել, վերցրել եմ ինձ վրա: Ասել եմ. «Ես եմ արել»: Այո, եղել է՝ ապտակել եմ, ասել եմ. «Ես արել եմ»: Այո, եղել է՝ վիրավորել եմ, ասել եմ. «Ես արել եմ»: Կամ՝ լավ եմ արել, կամ էլ, եթե սխալ եմ արել, ասել եմ՝ «կներեք» : Ես այդ մարդն եմ: Իսկ այն մյուսները, որոնց մասին ասում եք՝ հաստավզերը, ես նրանց նման չեմ: Եթե սխալ եմ անում, կանգնում եմ, հրապարակավ ներողություն եմ խնդրում: Ես դրանից երբեք չեմ խուսափել: Սխալ եմ արել… Մարդ եմ, չէ,՞ կարող եմ սխալվել, բազմիցս եղել է՝ սխալվել եմ, մամուլով հրապարակավ ներողություն եմ խնդրել : Ես չեմ թաքնվում ուրիշների նման՝ ուրիշների թիկունքում : Ի տարբերություն նրանց, եթե բան եմ ունենում անելու, բացեիբաց եմ անում: Այնինչ, Հրանուշ Խառատյանը… շուտով կլսեք իմ հարցազրույցը, հայտարարելու եմ… Հրանուշ Խառատյանը, Գարեգին Չուգասզյանը, Դավիթը իմ ընտանիքի՞ն են ահաբեկել: Իմ ընկերոջ ընտանիքի՞ն են ահաբեկել: Ոստիկանների հետ բանակցում են, սիլի-բիլի են անում, ոստիկաններն էլ, որ իրենց մասին վատ չգրեն…, բերում են իմ տան վրա, իմ ընկերոջ տան վրա, երեխեք են վախեցնում: Այ հիմա ահաբեկելը կտեսնեն: Իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու: Իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են: Մինչև մահ վախենալու են ինձանից: Ես դա բացեիբաց ասելու եմ: Եթե նրանք ոտնձգություն են անում, ես իմ ընտանիքը, իմ շրջապատի ընտանիքները կարող եմ պահել ու պաշտպանել: Բնազդական արդեն բան են սարքել… Ես պիտի թողնեմ, որ գան երեխաներիս վրա կամ հիվանդ կինս նստի հոնգուր-հոնգուր լացի՞: Ես պիտի կո՞ւլ տամ այդ ամենը: Ես կանեմ, կտեսնեք՝ բացեիբաց: Գարեգին Չուգասզյանին՝ այդ նապաստակին կտեսնեք, թե ինչ օրն եմ գցելու: Մի մուլտ կա, որտեղ կատուն գալիս է շան դիմաց, թաթերը խփում է, այ դուք կտեսնեք, թե այդ Գարեգինն ինչպես է ամեն օր գալու ձեռքս համբուրելու ու գնա: Հասկացեք, այդ դեպքը տեղի է ունեցել ռեստորանում, ուրեմն գնացեք ռեստորանի դիմաց, ոչ թե իմ տան առաջ: Տունս ի՞նչ կապ ունի: Տարոնի տունն ի՞նչ կապ ունի: Երբ առաջին անգամ գնացել են, զանգը տվել են՝ «Ամոթ Տարոնին»… Ասացինք. «Լավ, այս անգամ մոռանանք»: Գնացին իմ տան դիմաց, ինչ ասես… Ասացի՝ լավ, թող անեն: Էս ի՞նչ է: Սնանկացման… դա ի՞նչ է… ո՞նց է կոչվում… բան են ստեղծել, ստորագրել են, որ պիտի պայքարեն ինձ սնանկացնելու համար:
Կարծում են, թե ես էլ, իրենց նման, գողացել եմ, Գռզոների նման կոպեկներով եմ առել սեփականությունը: Եվ ո՞վ է ֆինանսավորում նրանց` Դոդի Գագոն: Այ այդպես: Ո՞վ չի հասկանում, թե սա ինչ է: Ինչի՞ համար գան տանս վրա: Իմ երեխեն ի՞նչ մեղք ունի: Ես վատն եմ, համարում ենք՝ ես մեղավոր եմ: Բա որ ինձ բռնեին, ես իրոք մեղավոր լինեի, պիտի մտնեին իմ ընտանիքը մորթեի՞ն (Ձայնագրությունում խոտան կա): Ես խոստանում եմ՝ դրա դեմն առնելու եմ, մարդուն օրենքից դուրս մեղադրելու դեմն առնելու եմ: Ես կմեղադրվեմ, ես կդատապարտ(վ)եմ, դա խոստանում եմ, բայց պիտի մի հատ դաս լինի այն մարդուն, ով անօրինական ոտնձգություն է անում մարդու դեմ: Փորձում է իրեն օրենքից վեր դասել: Լինի դա լրագրող, լինի դա Դավիթը…»,- ասել է Ռ. Հայրապետյանը:
Նաև հավելել է. «Ո՞վ է դրանց ֆինանսավորում, ո՞վ է պատվեր տալիս, ուղարկում իմ տան վրա: Ո՞վ է ավտոբուսներով բերում, տանս դիմաց դատարկում: Ավելի լավ է՝ դա ուսումնասիրեք, տեսեք՝ ովքեր են: Մարդկանց ավտոբուսով բերում են Աբովյանից, դատարկում են իմ տան դիմաց, որ գոռան՝ «Նեմեց՝ մարդասպան»»:
Պատասխանելով լրագրողի հարցին առ այն, թե ինչում է Լևոն Տեր–Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մտերմության պատճառը, Հայրրապետյանը հայտարարել է, թե «Միակ բանը, որ գիտեմ, այն է, որ ուզում են կործանել երկիրը : Դա մտերմություն չէ, նրանք միավորվել են, որ կործանեն երկիրը : Ո՞վ չի հասկանում..»։
By The Way...
brat_eu...Ինչես հաճախ , այնպես էլ մեր երկրի սահմանադրական դատարանը և մյուս պետական ատյանները մինչև այսօր դեռ չեն կարողանում արդարադատական սիմվոլը գտնեն և օգտագործեն իրենց բնագավառում... Դրանցից մեկը ´, որը ապացուցում է հենց այդ խորհդանիշը ոչ ճիշտ ներկայացնելով ...Դրա համար էլ հիմնական գործը չի կատարվում...Բանդայի գործն ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
2012-09-08 16:12:51 ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է բանդիտիզմի, ավազակություն, ավազակային հարձակում նախապատրաստելու, տրանսպորտային միջոցների ապօրինաբար տիրանալու, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի` 6 մեղադրյալների մասով նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Արտուշ Հակոբյանը Գուրգեն Հայրապետյանի հետ միասին ստեղծել եւ ղեկավարել է կազմակերպված, զինված կայուն խումբ` բանդա, ապա բանդայի կազմում հավաքագրել Սամվել Դավթյանին, Քյարամ Ամոյանին, Արման Դալլաքյանին, Արթուր Մանուկյանին ու Դավիթ Գալստյանին և քննությամբ դեռեւս չպարզված այլ անձանց:
Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների` Ա. Հակոբյանը 2011 թվականի մայիս-օգոստոս ամիսներին կազմակերպել եւ ղեկավարել է Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումները:
Նախաքննության տվյալներով մասնավորապես` Սամվել Դավթյանը եւ Դավիթ Գալստյանը մասնակցել է Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին, ինչպես նաև Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությանը:
Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստության մեջ մեղադրվում են նաև Քյարամ Ամոյանն ու Արթուր Մանուկյանը: Վերջինս մեղադրվում է նաև իր մոտ եղած ատրճանակից ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ կրակելու մեջ:
Արման Դալլաքյանը մեղադրվում է Էդուարդ Բեզոյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին մասնակցելու մեջ:
Բանդան վնասազերծվել է հերթական ավազակային հարձակումը նախապատրաստելիս, որը պետք է իրականացվեր Կարեն Ջինանյանի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ, սակայն չեն կարողացել ավարտին հասցնել իրենց կամքից անկախ պատճառներով:
Կարևորը Յուստիցիայի արձանն է, որը ներկայացնում են փակ աչքերով , դա սխալ է...Սխալ է նաև դատավորների աշխատանքը...
Յուստիցիայի աչքերը պիտի բաց լինի որպես խորհդանիշ...
By The Way...
Գայանե Համբարձումյան...
Ռուբեն Հայրապետյանը թող տե՛ղ և ժա՛մ ասի. Դավիթ Սանասարյան2012-09-08 18:12:08ՀՀԿ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հարցազրույց է տվել «Նուվել դ’Արմենի Մագազին» ֆրանսիական ամսագրին, որում սպառնացել է «Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության ակտիվիստներին։Այս առթիվ Լուրեր.com–ը զրուցել է «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի հետ։ Ստորև բերում ենք նրա կարծիքը Հայրապետյանի զրույցի մասին.«Ռուբեն Հայրապետյանը, եթե փոքր-ինչ լայնախոհ լիներ, կհետաքրքրվեր թե ո՛վ եմ ես, ի՛նչ կեցվածք ու հետագիծ ունեմ, ու իմ հետ սպառնալիքի լեզվով չէր խոսի: Այժմ ես կարեկցանքով եմ վերաբերվում նրան, քանի որ նման հոգեվիճակ ունեցող մարդիկ չեն տիրապետում իրենց մտքերին, զգացմունքներին։ Հայրապետյանը հարցազրույցի ողջ ընթացքում մեղադրանք է ներկայացնում իր տան մոտ գնալու համար։ Դա Հարսնաքարի մոտ հավաքված ՀՀ քաղաքացիների պահանջն է եղել՝ գնալ և բողոքն արտահայտել նրա դեմ, ոչ թե՝ նրա տան անդամների։ Բացի այդ՝ նա ավելի շատ խոսում է Տարոն Մարգարյանի տան մոտով անցնելու մասին, քան՝ իր։ Նա ավելի շատ խոսում է իր բիզնեսի դեմ տարվող բոյկոտի մասին, քան՝ իր տան մոտ գնալու: Փաստորեն, նրան ավելի շատ անհանգստացնում է Տարոն Մարգարյանի տան մոտ գնալն ու իր բիզնեսի վտանգման փաստը, քան այն, որ ողջ Հայաստանով և Սփյուռքով մեկ խայտառակ է եղել»։Դ. Սանասարյանը նշեց նաև, որ Տարոն Մարգարյանը երկրի պետական պաշտոնյանրից մեկն է, Հայրապետյանի կուսակիցը, Ավանի նախկին թաղապետը, և բնականաբար նրա տան մոտով անցնելիս չէր բացառվում, որ խաղաղ ցույցի մասնակիցներից ոմանք, հնարավոր է, որոշակի վանկարկումներ անեին. դա նորմալ է։ Նորմալ չէ այն, որ Ռուբեն Հայրապետյանը հարցազրույցների տեսքով սպառնալիքներ է հնչեցնում:«Իսկ ինչ վերաբերում է այն բանին, որ մենք նրա երեխաների վրա ենք գնացել, նրա կինը դրանից լաց է եղել, մի բան ուղղակի հստակ ասեմ՝ իր ողջ հարցազրույցի ժամանակ Հայրապետյանը չի խոսել Վահե Ավետյանի կնոջ մասին, ով դարձավ սգավոր, նրա երեխաների մասին, ովքեր որբացան, նրա ծնողների մասին, ովքեր դարձան որդեկորույս: Ընդհակառակը՝ նա համառորեն պնդում է, որ ինքը Վահեի հարազատներին հանդիպելու պատճառ չունի, թող ովքեր սպանել են, նրա հարազատներն էլ գնան: Ինձ թվում է՝ նրա տան անդամները ավելի շատ կանհանգստանան այն ժամանակ, երբ ինքը պատասխան տա քաղաքացիական իրական արդարադատության առջև: Նորից կրկնեմ, որ բողոքի ցույցի անդամները որևիցե միտում չեն ունեցել սպառնալ նրա տան անդամներից որևէ մեկին։ Մեր բողոքն ուղղված է եղել դատապարտելի երևույթի դեմ, որը առկա է մեր երկրում և որի զոհը կարող էր դառնալ նաև Հայրապետյանի տան անդամներից մեկը»,- ասաց Դավիթ Սանասարյանը և հավելեց, որ եթե Հայրապետյանի համար սպառնալիքի հիմք է հանդիսացել իր տան մոտ գնալը, ապա նա գոնե առաջին երթից հետո պետք է հայտարարեր՝ ես այսինչ վայրում կամ հասցեում եմ լինելու, եթե բան ունեք ասելու, եկեք այսինչ տեղը:Հիմա հուշում եմ՝ այսքան երկար հարցազրույց տալու, կյանքը պատմելու ու սպառնալու փոխարեն թող տեղ և ժամ ասի. ես շատ ասելիք ունեմ, կարծում եմ՝ ինքն էլ։
By The Way...
Երևանի նստարանները նոր տեսք կունենան...Arm_Media...
By The Way...
brat_eu...“CHI”: Serzh Sargsyan’s Wife Rita Sargsyan 8 Million AMD Richer Than Her Husband
According to the ethics committee of high-rank officials, Serzh Sargsyan’s wife Rita Sargsyan is 8 million AMD richer than her husband.
CHI: Indeed she would be rich. She is Serzh Sargsyan’s wife. But we are interested in something else. Serzh Sargsyan’s brother – Sashik, is indeed richer (he personally said that he had invested millions of dollars in California). The same can be said about the other brother and the brother-in-law. And it turns out that Serzh Sargsyan has appeared to be the poorest relative in this circle. And as you know, this may have a psychological impact on him and thus influence his abilities to run the country. In a word, we suggest organizing a donation campaign.
By The Way...
Эту тему просматривают: 1 (пользователей: 0 , гостей: 1)
Социальные закладки