В этом отделе хотел толъко на армянском писатъ.Из за того , что тема будет интересная и относитъся к Армянскому народу со своими минусами и плюсами...Давайте , обсудим те ситуации которые сушествуют у нас на Родине...

Խաղատներում պարտքեր կուտակած Արմենի պարտատերերը եկել են նրա կնոջը պարտքի դիմաց տանելու
Մայիս 02, 2012 | 01:02
3 երեխաների մայր 37-ամյա Անժելա Ստեփանյանի ամուսինը ` Արմենն այնքան է խաղատներում պարտքեր կուտակել, որ պարտատերերը եկել են պարտքի տեղ Անժելային տանելու: Այս մասին թղթակցի հետ զրույցում պատմեց Անժելա Ստեփանյանը, ով իր եւ իր երեխաների կյանքը փրկելու համար փախել է տնից (hասկանալի պատճառներով անունները փոխված են):
Անժելան պատմեց, որ ամուսնու հետ ծանոթացել է եղբոր միջոցով: Վերջինս եղբոր ընկերն է եղել եւ նրանց տուն գնալ-գալով աչքադրել է Անժելային: Առաջարկության ժամանակ եղբայրը համոզել է, որ լավ տղա է եւ համաձայնությունը տվել է, որ ամուսնանան, սակայն ամուսնությունից օրեր անց Անժելան հասկացել է, որ դա իր երազած ընտանիքը չէ:Տղայի հայրը հարբեցող է եղել` ինչի արդյունքում ծեծ ու ջարդն անպակաս է եղել տնից, այնինչ` Անժելայի պատմելով ինքը մեծացել է կիրթ ընտանիքում մայրը գերագույն խորհրդի դեպուտատ է եղել: Թեեւ ամուսնու տանն իրեն սկզբնական շրջանում չեն ծեծել, բայց նա չկարողանալով իրավիճակը հանդուրժել, սկսել է լացի միջոցով թեթեւանալ:Առաջնեկի ծնվելուց հետո գնացել է մորը խնդրել, որ իրեն ընդունեն, սակայն ծնողներն ասել են, որ պատվի հարց է եւ ամեն ինչ արել են, որ Անժելային ուղարկեն ամուսնու մոտ: Անժելան, թեեւ լավ է սովորել, սակայն ամուսինը չի թողել, որ աշխատի, ուսումը շարունակի, նույնիսկ դիպլոմ է առել տվել, որ իրեն լավ զգա: Անգամ, երբ Անժելան հայրական տուն է գնացել ամուսինը կամ ինքն է ուղեկցել, կամ եթե զբաղված է եղել, նրա հետ ուղեկցողներ է ուղարկել:Վերջին հինգ տարիների ընթացքում Անժելայի կյանքն անտանելի է դարձել: Ամուսինն սկսել է խաղատներ հաճախել եւ ամեն պարտությունից հետո սթրեսը հաղթահարելու համար սկսել է խմել, ծեծել ընտանիքի անդամներին: Բոլոր բարեկամները նրանից երես են թեքել, հեռացել, իսկ մորն այնքան է ծեծել, որ նա ստիպված փախել է տնից եւ գնացել արտասահման մյուս տղաների մոտ: Հարսին լիազորագիր է թողել, որ իր թոշակը ստանա, սակայն թոշակի գումարն էլ է ամուսինը վերցրել:«Ես, 3 երեխաներիս հետ մնացի նրա կողքին: Խաղատներում խաղալու ընթացքում նա ամեն ինչ տանուլ տվեց, պարտքեր, պարտքեր, պարտատերեր: Պարտատերերը գալիս էին մեր տուն, անգամ այնպիսի բան է եղել, որ եկել են փողի դիմաց ասել են կնոջն ենք տանում, եթե ինքը չկա»,- պատմեց 37-ամյա կինը:Ի դեպ, Անժելան 2-րդ հղիության ընթացքում, երբ երեխան 8 ամսեկան է եղել, ինսուլտ է տարել, իսկ տարիներ հետո ինսուլտը կրկնվել է: Այդուհանդերձ, Անժելան դանդաղ քայլերով, ամենօրյա պայքարով կարողացել է ընդունվել աշխատանքի որպես մենեջեր, բայց ամուսինը, երբ զգացել է, որ կինն ինքնահաստատվում եւ ինքնուրույն է դառնում, ծեծ ու ջարդով ամեն ինչ արել է, որ թողնի այդ աշխատանքը, որից հետո Անժելան թխվածքաբլիթների արտադրամասում է աշխատել:Հետագայում պաշտոնյա կանանցից մեկը ծանոթանալով Անժելայի դաժան կյանքին, նրան առաջարկել է իր մոտ աշխատել եւ աստիճանաբար դարձրել կազմակերպության ղեկավար, սակայն ամուսինն էլ ավելի է ագրեսիվացել տեսնելով, որ կինն արդեն կայացման ճանապարհին է, ինչի արդյունքում ծեծն ու ջարդը դաժանացրել է:«Երբ խնդրում էի, որ գլխիս չխփի, ասում էր. «Բա խփում եմ, որ մեռնես»: Երեխաներին նույնպես ծեծում էր: Մի օր այնպես ծեծեց, որ ուշաթափվել էի: Հերթական ծեծից հետո տնից փախա, երեխաներին խոստանալով, որ կվերադառնամ նրանց հետեւից: Այդ ընթացքում սիգարետով աղջկաս ձեռքերն էր վառել, որ տեղս ասի: Նույնիսկ մարդ է դանակահարել ներկա պահին գործը դատական փուլում է»,- ավելացրեց Անժելան:Ի վերջո, Անժելային հաջողվել է ապաստան գտնել «Կանանց Իրավունքների» կենտրոնում, որտեղ շատ մեծ իրավական եւ հոգեբանական աջակցություն է ստացել եւ դեռ ստանում է: Նա կարողացել է երկու երեխաներին փախցնել հոր մոտից, սակայն մեծ տղան ինքնակամ մնացել է: Անժելան նաեւ ահազանգում է, որ ամուսինը հույս ունի, որ ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքելով դատական գործը կփակեն եւ սպառնում է, որ իր գործը փակվելուց հետո գտնելու է կնոջը եւ երեխաներին, որ մորթի, սակայն կենտրոնը ամեն ինչ անում է Անժելայի եւ նրա երեխաների անվտանգությունն ապահովելու համար:Հ.Գ. Այն բոլոր կանայք, ովքեր ընտանիքում ենթարկվում են հոգեբանական, ֆիզիկական, տնտեսական բռնության եւ ունեն իրավաբանական կամ հոգեբանական անվճար խորհրդատվության կարիք կարող են դիմել «Կանանց իրավունքների» կենտրոնի 24 ժամ գործող թեժ գծի հետեւյալ համարին` 010 54 28 28: Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը