Կազանում ավարտված բանակցությունները որևէ արդյունք չտվեցին: Բայց այդ մասին չէ, որ ուզում եմ խոսել, առանց այն էլ բոլորը խոսքները մեկ արած այդ թեման են շոշափում: Ես ավելի լավ է խոսեմ Ալիևի Euronews ալիքին տված հարցազրույցի մասին: Ասեմ, որ մեր նախագահի հարցազրույցի ֆոնին Ալիևը ահավոր խոսեց, պահեց իրեն ինչպես իսկական աքաղաղ` պատերազմով սպառնաց, խոսեց իրենց ռազմական բյուջեի 10 անգամ ավելի լինելու մասին, և այն, որ նա իր մտքերը անգլերեն էր ձևակերպում, նրան հեչ ժողովրդավար ու արևմտամետ առաջնորդի տեսք չէր տալիս:

Судите сами...