Հասուն ծիրանը նուրբ, թավշյա կլեպով և հյութալի պտուղով, արտասովոր միրգ է: Չինացիներն արդեն հինգ հազար տարի է ծիրանենիներն աճեցնում են բուրավետ պտուղների համար, իսկ Հարավային Եվրոպայում այն ընդամենը երկու հազար տարի է, ինչ մշակում են:
Հայկական ծիրանից բացի հայտնի է նաև Միջինասիական ծիրանը` նախևառաջ տաջիքականը, որի պտուղը մեծ քանակությամբ շաքար է պարունակում: Մի քանի տեսակների պտուղներում, օրինակ` Ամերին, մոտ 84%-ը շաքարի պարունակությունն է: Ձմռանը ծիրան ճաշակելու համար մշակել են հիանալի տեսակներ, որոնք նախատեսված են չորացնելու համար:
Ծիրանի սերմերն օգտագործում են նուշի փոխարեն, իսկ, լավ ճզմելով, դրանից կաթ են ստանում: Ծիրանից պատրաստում են նաև օղի, սպիրտային այլ խմիչքներ:
Социальные закладки