Сообщение от
Арфи
Помогите, пожалуйста, с переводом... Поняла, но не всё...
Չեմ հարցնում, թե ինչո՞ւ ես ծիծաղում, երբ իրականապես լացել ես ուզում: Նույնությամբ, չէի կամենա հարցնել, թե այդ ինչպես է պատահում, որ լցված արցունքներդ քո աչքերից հոսելու հնարը չեն գտնում: Կանչողը այն մեկը չէ բնավ, ում համար ասելիք ունես: Նա չէ ճանապարհում քեզ իր հայացքով, ում հետ կուզենայիր անցնել այդ փողոցը: Փորձում ես դրվագներից ամբողջություն ստեղծել... Անհնարին մի զբաղմունք: Դրվագները որպես այդպիսինն են մնալու՝ առանձին-առանձին եւ անջատ-անջատ:Ոչ մեկը նրանցից մեկ ընդհանուր խճանկարի համար չէր ստեղծվել եւ անհնար է մեկտեղել դրանք, ինչ է թե դու այդպիսի մի բանի մասին ես երազել՝ գուցեեւ երկար ժամանակ: Շատ բան չեմ հարցնում, քանզի... Գիտեմ շատ հարցերի պատասխանները եւ ... Դու էլ ես հասկանում, որ գիտեմ: Խոսքերն, պարզապես, աղքաթ են՝ ինչո՞ւ դիմել, ուրեմն, նրանց օգնությանը...
Социальные закладки