Քամի փչիր
Ապրում եմ, որ քեզ սիրեմ, շուրթերդ համբուրեմ
Ու ձեռքդ միշտ ես բռնեմ, ցավերդ ես ինձ վերցնեմ
Սիրեմ, գուրգուրեմ, սիրտդ սիրով լցնեմ
Երջանկացնեմ միշտ քեզ հետ, հավետ ահա այսպես:
Իմ կողքին փայլես դու իմ թագուհին ես, անգին ես
Խոստացիր, որ իմն ես, կուզենամ հիմա կողքիս լինես,
Որ քեզ տանեմ երկինք, շոյեմ գրկեմ կրկին
Նստաղ ես, էս քարին, փչում է մեղմ քամին, օ՜հ...
Քամի փչիր տար ինձ, յարիս կողքին տար ինձ
Փչում է հովը սարից, կանչում է սիրահարին:
Քամի փչիր տար ինձ, մենակ եմ հոգնել եմ ինձանից
Լույս տուր իմ այս խավար ճամփին:
Իմ սիրած յարը չինար է
Տանջանքներս անբաժան են
Օրեցօր քեզ սպասում եմ
Օրեցօր ինձ տանջում ես:
Կրկներգ-2 անգամ
Օրերը ցուրտ են առանց ինձ, առանց քեզ,
Խոսքերը փուչ են առանց ինձ, առանց քեզ,
Սև աչքերը տխուր են առանց ինձ, առանց քեզ,
Աստղերը մարում են առանց ինձ, առանց քեզ:
Քամի ինձ օգնիր մինուճար եմ
Դուրսը ցուրտ է անճար եմ
Ներսս փուչ է ինչ անեմ
Որ ցավերս ես դուրս հանեմ:
Հեռվում ձյուն է, փչում է, ջահելները սիրում են,
Ուրախ, զվարթ բարբառում են:
Ժամերով, դարերով,
Ժամերով դարերով, քեզ ես սպասում եմ:
Կրկներգ-2 անգամ
Օրերը ցուրտ են առանց ինձ, առանց քեզ,
Խոսքերը փուչ են առանց ինձ, առանց քեզ,
Սև աչքերը տխուր են առանց ինձ, առանց քեզ,
Աստղերը մարում են առանց ինձ, առանց քեզ:
Առանց քեզ մենակ եմ ես, արի մոտս, եղիր կողքս,
Կողքս ապահով է, հով է, զով է, մեղմ քամի է,
Հեքիաթս կողքս տամ քեզ, նվիրեմ քեզ սիրտս,
Տես քեզ ես, քեզ սպասում եմ անհամբեր
Բեր արցունքներ բեր, ժպիտներ բեր քեզ:
Ինչ էլ բերես սիրտս սպասում է քեզ
Թեկուզ հիմա մենակ ես, մեղավոր եմ ես,
Այսպես նայում եմ քեզ իմ երկրորդ կեսն ես,
Մթության մեջ լույսն ես, տես, տես, տես:
Վայ էն օրերը, վայ էն օրերը,
Որ ինձ տաքացնում էիր
Փարվում, ջերմացնում էիր,
Վայ էն օրերը, վայ էն օրերը,
Որ ինձ համբուրում էիր,
Գրկում ու շոյում էիր:
Կրկներգ-3 անգամ
Օրերը ցուրտ են առանց ինձ, առանց քեզ,
Խոսքերը փուչ են առանց ինձ, առանց քեզ,
Սև աչքերը տխուր են առանց ինձ, առանց քեզ,
Աստղերը մարում են առանց ինձ, առանց քեզ:
Ностальгия
Социальные закладки