Эта песня называется -
Մարտիկի երգը
1. Թռչեի մտքով տուն,
Ուր իմ մայրն է արթուն,
Տեսնեի այն առուն,
Կարոտով ես անհուն,
Որ ամեն մի գարուն
Ջրերով վարարուն
Կարկաչում էր սարերում:
2. Թեքվեի աղբյուրին,
Կարոտած պաղ ջրին,
Լինեի հանդերում,
Մեր կանաչ մարգերում,
Ուր ծաղկունքն են բուրում,
Ուր մանուկ օրերում
Հովն էր ինձ միշտ համբուրում:
3. Հայրենիքն իմ սրտում՝
Թե չընկնեմ ես մարտում,
Ա՜խ, իմ մայր թանկագին,
Տուն կգամ ես կրկին,
Կսփոփեմ քո հոգին
Համբույրով սրտագին,
Կսեղմեմ քեզ իմ կրծքին:
Социальные закладки