Թամամ աշխարհ պըտուտ էկա, չը թողի Հաբաշ, նազանի.
Չը տեսա քու դիդարի պես` դուն դիփունեն բաշ, նազանի.
Թե խամ հաքնիս, թե զար հաքնիս, կու շինիս ղումաշ, նազանի.
Էնդու համա քու տեսնողըն ասում է վա~շ, վա~շ, նազանի:
Յիս է՛ն Սայաթ Նովայ սին չիմ, վուր ավզի վըրա հիմնանամ.
Աջաբ, միզիդ ի՞նչ իս կամում` սրտետ մե խաբար իմանամ.
Դուն կըրակ, հաքածըտ կըրակ, վո՞ւր մե կըրակին դիմանամ.
Հնդու ղալամքարու վըրեն ծածկիլ իս մարմաշ, նազանի:
Փահրադըն միռած, Շիրինն ասաց` ղարեն էրված իմ.
Քաշվիլ է վարդըն, մօդ չի թուղնում` չարէն էրված իմ.
Բըլբուլըն ասաց` վարդիս խաթրի խարէն էրված իմ.
Տասնումէկ ամիս մունջ իմ կացի` տարէն էրված իմ:
Աստուաձ կու սիրիս, զար մի՛ հագնի, զարէն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, եարէն էրված իմ:
Սայաթ-Նովէն իմ, էնդո՛ւր գուլամ դարդիրըս արբաբ.
Մազիրըդ ռեհան, կլապիտօն է, հուսիրըդ` շարբաբ.
Բարակ ղամաթիդ խիստ սազ գուքայ դիբա ու զարբաբ:
Աստուաձ կու սիրիս, զար մի՛ հագնի, զարէն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, եարէն էրված իմ:
п.с.
не просите русскими буквами, это очень сложно
а на латЫне еще труднее )))
п.п.с.
Ева Ривас не умеет петь , а слова все, не правильно произносит )
п.п.п.с.
да, я ее не люблю
Социальные закладки