ԵՍ ԸՆԿԵՐ ՈՒՆԵՄ
Ինչ անել, երբ աղջիկն ասում է. <<Ես ընկեր ունեմ>>:
Նախ, ասեմ, որ ընդհանրապես պետք է այնպես անել, որ նա չասի, այսինքն` չհարցնել նրան այդ մասին,գոնե հարաբերությունների սկզբնական էտապում: Դրա փոխարեն ի՞նչ են անում տղաների մեծ մասը: Ասենք, ծանոթացան ինչ-որ մեկի հետ`ինտերնետով, հեռախոսով, փողոցում, եսիմ էլ որտեղ ու դեռ մի տասը րոպե էլ չի անցել կամ էլ լավագույն դեպքում առաջին հեռախոսային զրույցի կամ ժամադրության ժամանակ սկսում են հետաքրքրվել աղջկա ներկայի ու անցյալի ընկերներից: Տղե'րք, ձեր համար մեկ չի՞ ընկեր ունի,թե չունի: Եթե համար ա տվել, շփվում ա Ձեր հետ ուրեմ Դուք նրան արդեն դուր եք եկել: Մի՞թե ավելորդ չի մնացածը: Ձեզ ընկերն ա՞ հետաքրքրում, թե՞ ինքը: Կարող ա ունի,բայց երկրորդին էլ դեմ չի: Ավելին, եթե եկել է ժամադրության,ապա.
1.Չունի
2.Ունի,բայց երկրորդին էլ դեմ չի
3.Ունի, բայց լավը չի և ցանկություն ունի փոխելու
Աղջիկների գերակշռող մեծամասնությունը Ձեր հետաքրքրասիրությունը փորձելու է բավարարել իր ներքին բարդույթներից ելնելով ու պատասխանելու է. <<Այո, ունեմ>>: Այդպես նա փորձելու է Ձեզ ցույց տալ,որ.
1.Ես լավն եմ, իմ վրա էլ նայող կա
2.Շատ հանգիստ մի' եղիր,պայքարի'ր իմ համար, ապացուցի'ր քո սերը
Շատերն էլ անգամ չեն սպասի, որ դուք հարցնեք,արդեն ծանոթությունից հետո առաջին րոպեների ընթացքում իրենք են ասելու,որ ընկեր ունեն կամ մի 50 հոգի ուզող կամ էլ հանկարծակի պարզվելու է,որ իրա ընկերական շրջապատում 90 տոկոսը տղաներ են: Թեթև տար:
[url]http://ama-te.ucoz.ru/blog/es_y39nke.../2010-01-13-24[/url]