RSS лента

Карен Кяндарян

,, Խոռխորունինե ի Հարստություն, ,

Оценить эту запись
[COLOR="RoyalBlue"]Խորխոռունիներ, նախարարական տոհմ հին Հայաստանում։ Մովսես Խորենացու մոտ պահպանված ավանդական պատմությունը Խորխոռունիների նահապետ ու անվանադիրը համարում է Հայկ Նահապետի Խոռ որդին։ Ըստ նույն պատմության, Վաղարշակ թագավորը Խորխոռունիներին հանձնարարեց Հայոց Արշակունիների թիկնազորության գործակալությունը, որը նրանք վարեցին մինչև Արշակունի արքայատան անկումը (428)։ Հետագայում Խորխոռունիների իշխանները ավանդական իրավունքով շարունակել են կրել «Հայոց մաղխազ» պատվավոր տիտղոսը։ Հայոց զորաբանակին Խորխոռունիները մասնակցել են 1000 հեծյալով։ Խորխոռունիները ունեցել են չորս տոհմաճյուղ։ Մովսես Խորենացին Խորխոռունիներից հիշատակում է Սուրեն իշխանին, որը 380–ականի վերջին Վահան Առավեղյանի ու Աշխադար Դիմաքսյանի համագործակցությամբ հափշտակեց բյուզանդական մասի Հայոց թագավոր Արշակ Գ–ի գանձերը և անցավ պարսկական մասի Հայաստանում թագավորող Խոսրով Դ–ի տիրապետության ներքո։ Ղազար Փարպեցին վկայում է, որ Արտաշատի 449–ի ժողովում Պարսից Հազկերտ արքայի՝ հայերի դավանափոխության մասին հրովարտակի մերժողական պատասխանին Խորխոռունիներից մասնակցում էր Վրիվ մաղխազը։ Նույն պատմիչը տեղեկացնում է, որ Վարդանանց պատերազմում Գադիշո Խորխոռունին կռվել է Վասակ Սյունու, Խորեն Խորխոռունին՝ Վարդան Մամիկոնյանի կողմում։ Պարսից դեմ Խաղխաղի ճակատամարտում Խորեն Խորխոռունին գլխավորել է հայկական բանակի ձախ, իսկ Ավարայրի ճակատամարտում՝ աջ թևը։ Վերջին ճակատամարտում հերոսաբար նահատակված Խորեն Խորխոռունուն հայ եկեղեցին դասել է սրբերի շարքը։ Սեբեոսը VIդ. վերջին Խորխոռունիներից հիշատակում է Ատատ և Թեոդոս, իսկ VIIդ. 1-ին կեսին՝ Վահան իշխանին։ Xդ. հիշվում են Խորխոռունի իշխաններ Սարգիսը և Արտավազդը։[/COLOR]

Отправить ",, Խոռխորունինե ի Հարստություն, ," в Digg Отправить ",, Խոռխորունինե ի Հարստություն, ," в del.icio.us Отправить ",, Խոռխորունինե ի Հարստություն, ," в StumbleUpon Отправить ",, Խոռխորունինե ի Հարստություն, ," в Google

Метки: Нет Добавить / редактировать метки
Категории
Без категории

Комментарии